68-ամյա կինը ինքնասպան է եղել քացախաթթու խմելով
Ուշադրության կենտրոնումԱրագածոտնի մարզի Շղարշիկ գյուղի 68-ամյա բնակչուհի Գյոզալ Հ.-ն այսօր` ապրիլի 7-ին, նախնական տվյալներով, փորձել է ինքնասպան լինել քացախաթթու խմելու միջոցով: Նրան տեղափոխել են Թալինի հիվանդանոց, որտեղ էլ ժամեր անց մահացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Շղարշիկ գյուղի համայնքապետ Հովհաննես Հարությունյանը:
Նրա խոսքով` Գյոզալ Հ.-ն ամուսնացած չէր, ապրում էր հաշմանդամ քրոջ հետ: Ինքնասպանության փորձի պատճառը գոյուղապետի խոսքով` ծանր սոցիալական պայմաններն են եղել:
Կատարվում է քննություն :