Երեւանյան խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուն , ապա բախվել պատին
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 7-ին, ժամ 13:14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կողբացի եւ Պուշկին փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վ. Ղ.-ը իր վարած «Mitsubishi Colt» մակնիշի 35 GM 045 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1993 թ. ծնված Գ. Ա.-ին, այնուհետեւ բախվել Պուշկին փողոցի թիվ 40 շենքի պատին: Ավտոմեքենայի վարորդ 30-ամյա Վ. Ղ.-ն եւ տուժած Գ. Ա.-ը հոսպիտալացվել են «Սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ իրականացրել հերթապահություն մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանելը: