Մերձմոսկվայում ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացիների սպանության մեջ կասկածվողը. նա եւս ՀՀ քաղաքացի է
ՀասարակությունՄերձմոսկվայի Լենինյան շրջանում կրկնակի հանցագործության մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային ղեկավարի մամուլի ծառայությանը։
«Քննիչները պարզել են, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված Հայաստանի Հանրապետության 35-ամյա քաղաքացու մասնակցությունը սպանությանը։ Պարզվել է, որ հանցագործությունը տեղի է ունեցել վիճաբանության հետեւանքով։ Կասկածյալը ձերբակալված է, վճռվում է նրա խափանման միջոցի հարցը», - ասել է մամուլի ծառայության աշխատակիցը։
Նրա խոսքով՝ ապրիլի 3-ին Լենինի շրջանի Ռազվիլկա գյուղական բնակավայրում ավտոմեքենայի բեռնախցիկում հրազենային վնասվածքներով երկու տղամարդու մարմին է հայտնաբերվել։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ։