Բեռլինն ու Փարիզը Սիրիայում ծավալված իրադարձությունների պատասխանատու են համարում Բաշար Ասադին
HeaderԲեռլինն ու Փարիզը Սիրիայում ծավալված իրադարձությունների պատասխանատու են համարում Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադին։
«Նման պատժամիջոցների ստիպողաբար հանգեցրեցին նրա կողմից քիմիական զենքի պարբերաբար կիրառումն ու սեփական ժողովրդի դեմ հանցագործությունները», - հայտարարել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ հեռախոսազրույցի ընթացքում։ «Ֆրանսիան ու Գերմանիան՝ իրենց գործընկերների հետ ՄԱԿ-ի շրջանակներում կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի նախագահ Ասադը պատասխանատվության ենթարկվի իր հանցագործությունների համար», - ասվում է նրանց հայտարարությունում։
Նշենք, որ Ռուսաստանն ընդգծում է Սիրիայի բանակի մասնակցության ապացույցների բացակայությունը՝ Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակմանը։ Դամասկոսն իր հերթին հավելել է, որ, որ սիրիական բանակը չի օգտագործել եւ չի օգտագործի որեւէ քիմիական զենք նույնիսկ սիրիացիների վրա հարձակվող ահաբեկիչների դեմ։