Թուրքիայում Պիկասոյի վրձնին պատկանող կտավ են առգրավել
ՄշակույթԹուրքական ոստիկանությունը երկրի արևելքում նկար է առգրավել, որը, ենթադրաբար, Պաբլո Պիկասոյի վրձնին է պատկանում, ինչպես նաև երեք հին եգիպտական ձեռագիր:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով թուրքական աղբյուրը, արվեստի գործերը, որոնց իսկությունը դեռ պետք է ստուգվի, տեղափոխվում էին սև շուկայում վաճառելու նպատակով:
Իրավապահ մարմինների տեղեկացմամբ` առգրավված իրերը տեղափոխողները Վանից ուղևորվում էին Էրզրում, որտեղ նրանք մտադիր էին 5 մլն դոլարով իրացնել կտավը, որում ժպտացող երիտասարդ է պատկերված:
Հայտնի իսպանացի գեղանկարչի ստորագրությամբ կտավը, որը թվագրվում է 1939-ին, նախնական տվյալների համաձայն, գողացել են Իրաքի պետական թանգարանից: