Մոսկվայի դատարանը կալանքի մեջ է թողել «Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված հայազգի գործարար Արամ Պետրոսյանին
ՀասարակությունՄոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել հայազգի գործարար Արամ Պետրոսյանի նկատմամբ «Սիթիբանկի» մասնաճյուղում պատանդներ վերցնելու գործով սահմանված կալանքի ժամկետի երկարաձգումը մինչև ապրիլի վերջ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Մոսկովյան դատարանի որոշումն անփոփոխ թողնել, պաշտպանության բողոքն` առանց բավարարման», - աղբյուրը մեջբերում է դատավորի հնչեցրած վճիռը: Ավելի վաղ շրջանային դատարանը որոշել էր մինչև ապրիլի 24-ը երկարաձգել Պետրոսյանի կալանքի ժամկետը:
Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել ՌԴ Քրեական օրենսգրքի «Պատանդներ վերցնելու և զենքի տեղ որևէ իր կիրառելու» և «Պայթյուն իրականացնելու սպառնալիքի» մասին հոդվածներով:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսինհայազգի սնանկ գործարարը ներխուժել էր ռուսական Սիթիբանկի մոսկովյան մասնաճյուղ և պատանդներ վերցրել: Նա ինքնակամ հանձնվել էր ոստիկաններին և ավելի ուշ պարզաբանել, որ այդ քայլով ցանկանում էր ուշադրություն հրավիրել բիզնեսում առկա խնդիրների վրա: