Պետերբուրգցիները 13 սպիտակ աղավնի են բաց թողել` ի հիշատակ մետրոյի ահաբեկչության զոհերի
ՄիջազգայինՍանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ոգեկոչմանը նվիրված միջոցառման շրջանակներում քաղաքի բնակիչները 13 սպիտակ աղավնի են բաց թողել`ի հիշատակ զոհված անձանց:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, սպիտակ թռչուններին հրապարակ են բերել երիտասարդ կամավորները և հերթով բաց թողել աղավնիներին, երբ միջոցառման հաղորդավարն ընթերցել է զոհերի անունները: Երբ բոլոր աղավնիներն արդեն թռել էին, միջոցառման մասնակիցները բազմաթիվ սպիտակ փուչիկներ են բաց թողել երկինք:
Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել երհիչ Ալեքսանդր Ռոզեմբաումը, ապա երգ կատարել, իսկ երեկոյի ավարտին հնչել է Ռուսաստանի հիմնը:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետոյի կայարաններից մեկում պայթյուն էր իրականացվել երկուշաբթի: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն ավելի վաղ հաստատել էր պայթյունն իրականացնողի ինքնությունը: Վերջինս Ղրղզստանի 22-ամյա քաղաքացի Ակբարջոն Ջալիլովն է: