Սիրիացին քիմիական հարձակման ժամանակ կորցրել է իր ընտանիքի 22 անդամի, այդ թվում 9 ամսական զույգերին (տեսանյութ +18)
ՄիջազգայինՍիրիայի Իդլիբ նահանգում ապրիլի 4-ին տեղի ունեցած քիմիական հարձակման հետևանքով սիրիացի Աբդել Համիդ Ալ-Յուսեֆը կորցրել է իր ընտանիքի 22 անդամի:
Al Jazeera հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում պատկերվում է, թե ինչպես է տղամարդը հրաժեշտ տալիս իր 9-ամսական երկվորյակների` Այային և Ահմեդին` նրանց գրկած տանելով ընդհանուր գերեզմանոց, որտեղ հուղարկավորվել են իր ընտանիքի` քիմիական հարձակմանը զոհ գնացած մյուս անդամները:
Կնոջն ու երեխաներին կորցրած սիրիացին հիշում է` ինչպես էր իր ընտանիքի անդամներից մեկը` 20 ամսական որդուն գրկած փորձում տնից փողոց դուրս գալ` առավել անվտանգ տեղ գտնելու համար: