Բեռլինում կայացել է բարեգործական համերգ՝ Թբիլիսիում ջրհեղեղից տուժածներին օգնելու համար
ՄիջազգայինTert.am-ը գրում է.
Բեռլինի եկեղեցիներից մեկում կայացել է բարեգործական համերգ՝ Թբիլիսիում ջրհեղեղից տուժածներին օգնելու համար։ Մոտ 350 հյուրեր ներկա են եղել երեկոյին, որն անցկացվել է Գերմանիայում Վրաստանի դեսպան Լադո Չանտուրիայի հովանու ներքո, հայտնում է Deutsche Welle-ն։
Վրացի երգիչները և երաժիշտ-կատարողները ժամանել են Գերմանիայի մայրաքաղաք տարբեր երկրներից՝ մասնակցելու համերգին, որից ստացված եկամուտը կուղղվի հունիսի 13-ին տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին։
Սա միակ նման միջոցառումը չէ. բարեգործական համերգներ անցկացվում են Գերմանիայի և եվրոպական այլ երկրների տարբեր քաղաքներում։ Առավել մեծ աջակցություն են ցուցաբերում վրացական սփյուռքի ներկայացուցիչները, ովքեր տասնյակ հազարավոր եվրո են հավաքել և առաջին անհրաժեշտության իրեր։