Բելառուսում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել՝ պետական սահմանը խախտելու պատճառով
Ուշադրության կենտրոնումԲելառուսում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել՝ պետական սահմանը խախտելու պատճառով։
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը ՝ «Կիեւ-Սանկտ Պետերբուրգ» գնացքով Բելառուսից ելք ձեւակերպելիս պետական սահմանը խախտելու համար Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել ։
1981 թվականին ծնված տղամարդը սահմանապահներին անձնագիր է ներկայացրել, որտեղ փաստաթղթի կարվածքի գիծը չէր համապատասխանում տվյալ օրինակին։ Փաստաթուղթը փորձաքնության է ուղարկվել։ Պարզվել է, որ բացի գծից փոփոխված են նաեւ անձնագրի մի քանի էջեր։ Օտարերկրացին վարչական պատասխանատվության է ենթարկվել տուգանքի տեսքով։ Նրա անունը չի նշվում։