Սիրիայում քրիստոնեական բնակավայրում կախել են «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման դրոշը
ՄիջազգայինՍիրիական Դամասկոսի մոտակայքում գտնվող Մաարդա քրիստոնեական բնակավայրում անհայտ անձինք գիշերը կախել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դրոշը, այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են ականատեսները։
«Խմբավորման դրոշը տեղադրել են գիշերը, Մաարդայի տներից մեկի վրա... Վիրավորներին բռնել չի հաջողվել»,- ասել է զրուցակիցը։
Նրա խոսքով՝ բնակավայրի բնակիչները մտավախություն ունեն, որ փախստականների ճամբարներում կարող են ահաբեկիչներ լինել։
Մաարդայում ապրում է մոտ 6.000 մարդ, բնակավայրի ծայրամասում տեղակայված է տեղահանված անձանց համար ժամանակավոր ապաստարան