Կոլումբիայում ոստիկանները ջրցաններով և արցունքաբեր գազով ցրել են բողոքի ցույցի դուրս եկած ուսանողներին (տեսանյութ)
ՄիջազգայինԿոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ոստիկանները ջրցանների և արցունքաբեր գազի միջոցով ցրել են Ազգային մանկավարժական համալսարանի մոտ հավաքված ցուցարարներին: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Ruptly գործակալությունը:
Lenta.ru-ն գրում է, որ բողոքի ակցիան անցկացնում են ուսանողները, որոնք դժգոհ են ավտոբուսի ուղեվարձի բարձրացումից, իշխանությունների` բուհի մենեջմենթի համակարգը փոխելու մտադրությունից, ինչպես նաև` կենտրոնական Avenida Caracas փողոցն արգելափակելուց:
Նշվում է, որ միջադեպերը կանխելու նպատակով ոստիկանները հսկում են Ազգային մանկավարժական համալսարանի բոլոր մուտքերը: