Շուրջ 500 000 բնակիչ արգելափակված է Արևմտյան Մոսուլում. ՄԱԿ
ՄիջազգայինՇուրջ 500 000 մարդ չեն կարողանում հեռանալ Մոսուլի արևմտյան շրջաններից, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունենում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների և կառավարական ուժերի միջև:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից: «Մենք մտահոգված ենք Արևմտյան Մոսուլում արգելափակված խաղաղ բնակիչների ճակատագրով: Գնահատումների համաձայն` 500 000 մարդ դեռևս գտնվում արևմտյան թաղամասերում` փրկվելով ռազմական գործողություններից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքի ազատագրմանն ուղղված ռազմարշավը երկրի կառավարական բանակն սկսել է 2016-ի հոկտեմբերի 17-ին: