Ի՞ նչ է կատարվում մարդու աչքերի բբերի հետ , երբ կարևոր որոշում է կայացնում
LifeՄարդկանց բբերը որոշում կայացնելիս զգալի նեղանում են, հետազոտության արդյունքում հայտնաբերել են գիտնականները: Շատ հոգեբանների կարծիքով՝ մարդու աչքերը եւ բբերը արտացոլում են այն ինչ է կատարվում նրա գլխում:
Փորձի ժամանակ կամավորները նայել են էկրանին, որով կարճ տեսահոլովակ է ցուցադրվել: Կադրերի մի մասն աղավաղել են ստատիկ ֆոնը, մյուս մասում էլ այն բացակայել է: Մասնակիցները պետք է որոշեին՝ արդյո՞ք էկրանին նկար կա, թե՞ ոչ, եւ սեղմեին հեռակառավարման վահանակի կոճակներից մեկը: Այդ ընթացքում գիտնականները հետեւել էին մասնակիցների աչքերին եւ պարզել, որ այս կամ այն կոճակը սեղմելու որոշում կայացնելիս բբերը նեղանում են:

Ըստ հոգեբանների՝ տվյալ փաստը թույլ է տալիս եզրակացնել, որ մեր բբերը արտացոլում են որոշում կայացնելու գործընթացը եւ այն իրագործելու պատրաստակամությունը:
Անի Գևորգյան