Դպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով ԱՄՆ-ն ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ. Պետքարտուղարություն Երբ կիջնի ոսկու գինը 2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ «Ալաշկերտը» ստուգողական խաղում զիջեց «Օրենբուրգին» Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքում կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել․ կան զոհեր


Չեմ հանդիպել մի զինվորի, ով ծառայելուց հետո ափսոսանք է ապրել. Մովսես Հակոբյան

Հասարակություն

Tert.am-ը գրում է.

Զինված ուժերում շարունակվում է ամառային զորակոչը. այսօր Զինված ուժերի հանրապետական կենտրոնական հավաքակայանում էին հավաքվել շուրջ 300 նորակոչիկներ: Տղաները ոգևորված էին և ուրախ, կատակում էին միմյանց հետ, քննարկում թե որտեղ են ուզում ծառայել:

Արդեն երկրորդ տարին է՝ նորակոչիկները վիճակահանության միջոցով են ընտրում ծառայության վայրը, ինչը կատարվեց նաև այսօր: Վիճակահանությանը ներկա էին նաև ծնողները: Նրանք բարի ծառայություն էին մաղթում բոլոր տղաներին:

Նորակոչիկների հետ զրուցեց նաև Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բացատրեց թե ինչ կարևոր է բանակում կարգապահությունը և հետաքրքրվեց, թե ով որտեղ է ուզում ծառայել: Շատերը ցանկություն հայտնեցին ծառայել Արցախում կամ սահմանային հատվածներում:

Լրագրողների հետ զրույցում Մովսես Հակոբյանն ասաց, որ ուրախ է՝ տեսնելով, որ տղաները ոգևորված են, ինչը, ըստ նրա, ավելանալու է զորամաս հասնելուն պես և երդման ժամանակ:

«Ես չեմ հանդիպել այնպիսի զինվորի, որ հայկական բանակը ծառայելուց հետո ափսոսանք է ապրել: Այսօր նորակոչիկները պետք է փոխարինեն ծառայությունն արդեն ավարտած և պահեստազորի անձնակազմին համալրած տղաներին, որպեսզի բանակի մարտունակությունը ապահովվի:Վիճակահանությունից հետո և բուժզննում անցնելուց հետո ներկայանում են իրենց զորամասեր: Համապատասխան ծրագիրը յուրացնելուց հետո նշանակվում են պաշտոնների: Այն զինծառայողները, որոնք ընդգրկվելու են մարտական հերթապահության, նրանք նորից անցնում են կիսամյա վերապատրասման դասընթացներ, որից հետո նոր միայն ընդգրկվում են մարտական հերթապահության»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ հետևողականություն կա նորակոչիկների առողջության նկատմամբ, քանի որ դեպքեր են գրանցվում, որ ծառայության առաջին ամիսներին պարզվում է, որ զինվորը առողջական խնդիրներ ունի, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Բուժզննում իրականացնում ենք մի քանի փուլով: 14 տարեկանից վերցնում ենք հաշվառման ու իրականացնում բուժզննում, որտեղ որոշվում է նրանց առողջական վիճակը: Նրանց մի մասը ուղղվում է հիվանդանոցներ՝ բուժում անցնելու և հետագայում զորակոչվելու համար: Այնուհետև զորակոչի նախաշեմին կրկին կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից անցնում են բուժզննում»:

Մովսես Հակոբյանը նշեց, որ ամառային զորակոչի 11 օրվա ընթացքում 4 հոգի չի ուղարկվել զորքեր՝ լրացուցիչ բուժզննում անցնելու համար:

Ինչ վերաբերում է բանակում գրանցվող սպանություններին կամ ինքնասպանություններին, ապա գեներալ-լեյտենանտը նշեց, որ ընդհանուր առմամբ քրեածին երևույթները վերահսկելի են բանակում ու մտահոգության տեղիք չկա:

«Եթե համեմատության մեջ նայենք, ապա պետք է նշել, որ տարեցտարի լուրջ նվազում ունենք քրեածին հանցագործությունների, և բանակը այս ուղղությամբ աշխատանքը շարունակում ու շարունակելու է, թեև իսպառ բացառել հնարավոր չէ»,-ասաց նա:

Մովսես Հակոբյանը գնահատեց նաև սահմանային իրադրությունը և ընդգծեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է ու հանդարտ, որևէ ակտիվ գործողություններ չկան:

«Եթե համեմատենք տարվա սկզբի հետ, անհամեմատ խաղաղ է: Եթե համեմատեք անցած տարվա նույն ժամակահատվածի հետ, կրկին հանգիստ է և լուրջ միջադեպեր առաջին գծում չկա»,-ասաց նա:

Նշենք, որ ամառային զորակոչը կշարունակվի մինչև հուլիսի 30-ը:

 

Ծանրամարտի Հայաստանի առաջնություն․ հայտնի են կին չեմպիոններըՏան սառնարանում երեխաների դիակներ են հայտնաբերվելՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհինՀրդեհ է բռնկվել «Երևան Սիթիի» տանիքումՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՆոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՀերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՁեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ ԱսրյանԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանԿասեցվել է Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըԱրեգակը վերածվել է սմայլիկի. այդ դեպքով է հիմա աստղը նայում ԵրկրինԴպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին․ Արամ ՎարդևանյանՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ն ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ. Պետքարտուղարություն Երբ կիջնի ոսկու գինը Team-ի ծառայությունների դիմաց վճարումները՝ նաև Fast Shift-ի հավելվածով և վճարային տերմինալներով2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ «Ալաշկերտը» ստուգողական խաղում զիջեց «Օրենբուրգին» Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքում կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը. Էդմոն ՄարուքյանԱշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել․ կան զոհերԹուրքիայի հետ շարունակում ենք քննարկումները պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան Ընդդիմադիր պատգամավորի մանդատը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում. Նաիրի ՍարգսյանՌուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասին Զելենսկին ժամանել է Մյունխեն Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն  է. Նարեկ Կարապետյան ԱՄՆ օդային տարածքը փակվել է Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Հաստատվել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի խաղացանկը ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները. Էսմայիլ Բաղայի Ձմեռային Օլիմպիական խաղեր․ այսօր ունենք մեկ մասնակից Լեռներում հայտնաբերվել են վեց տղամարդու մարմիններ՝ առեղծվածային վնասվածքներով Իշխանափոխության ուղիներից մեկը ընդդիմադիր ուժերի միավորումն է․ Արմեն Մանվելյան«Քաղպայմանագիրը» ներքին քվեարկություն է անում. ուշագրավ զարգացումներ ցուցակում Ադրբեջանցիներն արդեն Հայաստան են գալիս ընդհանուր սահմանով Փաշինյանն անբարոյականության նոր հորիզոններ է նվաճում Ծայրագավառ չենք դառնալու. Մհեր ԱվետիսյանԿոտայքի մարզում պահեստ է այրվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել ՀՀ-ի անկախության 30 տարվա ընթացքում ՀՀ-ի՝ որպես անկախ պետության գոյության հարցը երբեք քննարկման, կասկածի, կամ առեւտրի առարկա չի եղել. քնարկվել է բացառապես Արցախի կարգավիճակի հարցը. Օսկանյան «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան Զելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ինՌոբերտ Քոչարյանի ամբողջական մեկնաբանությունը՝ ՀՀ-ԱՄՆ «միջուկային գործակցության» շուրջ միֆերի մասին
Ամենադիտված