Մալայզիացի պատգամավորն առաջարկել է աղջիկներին ամուսնացնել 9 տարեկանից
ՄիջազգայինՄալայզիայի խորհրդարանի անդամ Շաբուդին Յահայան առաջարկել է սահմանել նոր օրենք, որը ծնողներին թույլ կտար աղջիկներին ամուսնացնել 9 տարեկանից: Բացի այդ, պատգամավորը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ ճիշտ կլիներ, եթե բռնաբարության ենթարկվածներն ամուսնանային իրենց սեռական բռնության ենթարկողների հետ: Յահայայի կարծիքով՝ դրանում որևէ վատ բան չկա:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, պատգամավորը նկատել է, որ բազմաթիվ աղջիկներ սեռահասուն են դառնում 9 տարեկանում, ինչը նրանց հոգեպես ու ֆիզիկապես պատրաստում է ամուսնությանը:
Անդրադառնալով բռնաբարության թեմային՝ Յահայան նշել է, որ զոհին ու բռնաբարողին անհրաժեշտ է 2-րդ հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան միասին նոր կյանք սկսել: