Ավստրալիայում փոթորկին հաջորդած հեղեղումներն իրենց հետ վտանգավոր կենդանիներ են բերել (լուսանկարներ, տեսանյութ)
ՀասարակությունԱվստրալական Քուինսլենդ նահանգում մոլեգնած «Դեբի» փոթորկին հաջորդել են ուժեղ ջրհեղեղները, որոնք իրենց հետ քաղաքներ ու բնակավայրեր են բերել վտանգավոր կենդանիներ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Ռոքհեմփթոն քաղաքի բնակիչները հեղեղի մեջ կոկորդիլոս են նկատել, որի գլուխը ջրից դուրս եկած է եղել: Բարեբախտաբար, ավելի ուշ պարզվել է, որ դա ընդամենը դեկորատիվ նմուշ է և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում:
Այնուհանդերձ՝ քաղաքի մյուս հատվածներում պիթոնների հայտնաբերման մի քանի դեպք է գրանցվել: Ջրից փախչող օձերի մեծ մասը հայտնաբերվել են մարդկանց տներում, մյուսները՝ ծառերի վրա: Նշվում է, որ սողուններից ամենամեծն ունեցել է 3 մ երկարություն: