Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան


Նախագահ Ս. Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում (լուսանկարներ)

Header

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Կոտայքի մարզում Հանրապետության նախագահը ներկա է գտնվել Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, տեղական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարները, համայնքի բնակիչներն ու մարզադպրոցի սաները: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորաբաց մարզական կրթօջախում՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և մարզումների համար ստեղծված պայմաններին:

Երկհարկանի մարզադպրոցն ունի մեծ և փոքր դահլիճներ՝ նախատեսված վոլեյբոլի, բասկետբոլի, մինի ֆուտբոլի, ըմբշամարտի, բոքսի և ձյուդոյի համար, շենքի մի հատվածում վարչական անձնակազմի համար կառուցվել են աշխատասենյակներ: Նախագահին ներկայացրել են նաև մարզադպրոցի հարակից տարածքում կառուցված խաղահրապարակը՝ մեծ թենիսի, բասկետբոլի և վոլեյբոլի համար: Մարզադպրոցի շենքը հագեցած է ջեռուցման, օդափոխության և հակահրդեհային արդի համակարգերով և ամբողջությամբ կահավորվել է մարզական գույքով: Այս կրթօջախում ստեղծվել է 25 աշխատատեղ՝ 14 մարզչական և 11 վարչական հաստիքներով՝ շուրջ 130,000 դրամ միջին աշխատավարձով:

Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գավառում «Սևան» հանքային ջրերի գործարանի վերագործարկման արարողությանը ևս: 2010-2013թթ. ընթացքում գործարանում կատարվել են ծավալուն շինարարական և վերանորոգման աշխատանքներ: 2015թ. հունիս ամսին ավարտվել է բիզնես ծրագրի առաջին փուլը, որի արդյունքում, ըստ պատասխանատուների, գործարանում նախատեսվում է կազմակերպել օրական շուրջ 50,000 հատ հանքային ջրի շշալցում (տարեկան 20-25 մլն շիշ արտադրողականությամբ): Ներդրված ժամանակակից հոսքագծի հզորությունը կազմում է 8,000-12,000 շիշ՝ 1 ժամում: Շշալցման տեխնոլոգիան ներառում է հանքային ջրի տեղափոխումը աղբյուրից մինչև պահեստարան, ջրի պահեստավորումը, հանգստացումը և մշակումը: Ջրի որակի հսկողությունն իրականացվելու է գործարանի լաբորատորիայի միջոցով: Առաջիկա ծրագրերի շարքում նոր ներդրումներ են նախատեսված պոլիէթիլենային շշերի հոսքագծի տեղադրման նպատակով: Վերագործարկման արդյունքում գործարանում բացվել է շուրջ 80 աշխատատեղ՝ 110,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Արտադրական ամբողջ հզորությամբ աշխատելուց հետո աշխատակիցների թվաքանակը կհասցվի 180-ի: Նախագահին ներկայացրել են նաև ընկերության ներդրումային ծրագրի 2-րդ փուլով նախատեսվող աշխատանքները՝ առաջիկա 1-2 տարում գործարանի տարածքում չիչխանի բնական հյութի, յուղի և կոմպոտների արտադրության կազմակերպում, ինչի ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում:

Գործարանի արտադրանքի՝ «Սևան» պիտակով ջրերի համար շուկա է հանդիսանալու ԱՊՀ տարածքը, հիմնականում` Ռուսաստանի Դաշնությունը, ջուրը կարտահանվի նաև Եվրոպա և ԱՄՆ:

Գործարանի տարածքում առկա են նաև ձկնաբուծության և խեցգետնի աճեցման համար ջրավազաններ, որոնցում բուծվում է շուրջ մեկ տոննա ձուկ (իշխան և թառափ տեսակի): Ըստ գործարանի պատասխանատուների, ս.թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվում է 4 ջրավազաններում տարեկան 2-3 տոննա արտադրական հզորությամբ խեցգետնի տնտեսության հիմնում, իսկ 10 ջրավազանների հզորությունը թույլ է տալիս ձկնաբուծությունը հասցնել տարեկան 5 տոննայի, որը հնարավորություն կտա կազմակերպել նաև ձկնամթերքի արտահանում:

Գեղարքունիքի մարզում նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև մարզի Լիճք համայնքում գտնվող «Տեխնոման» ընկերության ածխաթթու գազի կորզման արտադրական համալիր, որտեղ նախագահին ներկայացվել են ընկերության կատարած ներդրումներն ու հետագա զարգացման ծրագրերը: Նշվել է, որ 2012թ. հիմնադրված ընկերության հիմնական նպատակն է՝ բարձր որակի բնական ածխաթթու գազի արտադրությունը, որի մաքրությունը կազմում է 99.9%: Համալիրի կառուցման, ինչպես նաև հոսքագծերի պատվիրման և տեղադրման աշխատանքներն սկսվել են 2013թ. առաջին եռամսյակում, ավարտվել՝ 2014թ. սեպ-տեմբերին: Ծրագրի ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 1 մլրդ ՀՀ դրամ: Ընկերության հոսքագծերի արտադրողականությունը կազմում է տարեկան 5,000 տոննա CO2 գազ, որից 2,000 տոննան նախատեսվում է իրացնել Հայաստանում, իսկ 3,000 տոննան արտահանել Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն: Ընկերությունում ներկայումս աշխատում է 11 մարդ՝ 170,000 դրամ միջին աշխատավարձով:

Հանրապետության նախագահն այնուհետև Մարտունի քաղաքում ներկա է գտնվել հիմնանորոգված երաժշտական դպրոցի բացման արարողությանը: Շրջայցի ընթացքում ներկայացվել է, որ դեռևս 1952թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2012թ. հոկտեմբերին և ավարտվել՝ 2015թ. հուլիսին: Աշխատանքների արդյունքում շենքը դարձել է եռահարկ, լսարանների թիվն ավելացել է 7-ով՝ դառնալով 19: Կառուցվել են հանդիսությունների դահլիճ և դասասենյակներ: Կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ` շենքի ամբողջ ծավալով: Վերակառուցվել է ներքին ջեռուցման ցանցը` մասնակի օգտագործելով գոյություն ունեցող համակարգը, անցկացվել է նոր վերգետնյա գազատար: Ջրամատակարարման ցանցն ամբողջովին վերակառուցվել է: Երաժշտական դպրոցը կահավորվել է անհրաժեշտ գույքով: Դպրոցն ունի 23 աշխատակից, որոնց թիվը հիմնանորոգումից հետո կավելանա ևս 7-ով՝ 95,000 դրամ միջին աշխատավարձով: Մինչ հիմնանորոգումը դպրոց է հաճախել 190 երեխա, կանխատեսվում է, որ նոր պայմաններում սաների թիվը կավելանա 50-ով:

Աշխատանքային այցի ավարտին, Մարտունի քաղաքի մշակույթի տանը նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սևանա լիճ-2015» շախմատի միջազգային մրցաշարի բացմանը, որն անցկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ՝ 2005 թվականից ի վեր: ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու է մինչև հուլիսի 21-ը, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ:

Աղբյուրը՝ President.am

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված