Ռմբակոծությունների հետևանքով կա 2 զոհ և 7 վիրավորներ Ովքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները «Միշտ սիրահարված ինքս ինձ». Ռոզի Ավետիսովան՝ նոր ոճով Ձյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժել Կեղծ դեղ է շրջանառվել․ ահազանգ Երբ է մեկնարկում երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացը Երբ կնշվի Զատիկը 2026 թվականին Գազ չի լինի փետրվարի 12-ին․ հասցեներ Երևի մոռացավ ասի, որ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, ամրաշինական կառույցներ են ստեղծում․ Մամիջանյան Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015»-ը. կա զnh


«Մենք ձեզ հետ ենք»․ պատմվածք Ապրիլյան պատերազմի մասին

Հասարակություն

Voskanapat.info-ն գրում է.

Սովորական գիշեր էր, ինչպես տասնյակ գիշերները` դիրքերում: Հարթագողի ճանապարհը կախվել էր բոցկլտուն ծածկոցի պես:

Անքնությունը վաղուց սովորական էր դարձել: Արդբեջանական զինուժն անընդհատ գնդակոծում էր առաջապահ դիրքերը: Դիպուկահարներն առանց աչք թարթելու հետևում էին հայ զինվորներին և, հնարավորության դեպքում, կրակում:

Գիշերը համեմատաբար անվտանգ էր: Զինվորները կատակում էին, որ ազերիները գիշերը կրակել են` ավելի շուտ վախից` վախենալով, որ մեր հետախուզությունը կթափանցի իերնց մոտ: Բայց ամեն դեպքում պետք էր զգույշ լինել: Առավելևս` հիմա, երբ արևմուտքում արևն արդեն մայր է մտել: Վատ ժամ է:

- 9 ամիս է մնացել ծառայությանս և վերջ «քաղաքացիական» եմ: Կքնեմ` ինչքան ուզեմ, և ոչ մի հրամանատար չի լինի, - մտածեց ու ժպտաց:

-Քնած չե՞ս, զինվոր, - հրամանատարի ցածր ձայնը լսեց անմիջապես կողքին:

- Ոչ մի կերպ, հրամանատար,- շշնջաց նա` նահանջող խավարի մեջ շարունակելով նայել և լսել գիշերային ձայները:

Այստեղ` առաջապահ դիրքում, ընդունված չէ սովորականի պես հրամանատարին պատիվ տալը:

Մշտական լարվածությունն ու զգուշավորությունը իրենց հետքն են թողել փոխհարաբերությունների վրա:

Այնպես չէ, թե տնավարություն է եղել, հրամանատարը մնում է հրամանատար: Բոլորը գիտեն, որ վայրկենական սխալը կարող է կյանք արժենալ:

- Հանգի՞ստ է ամեն ինչ: Ոչինչ չի՞ լսվում:

- Ճիշտ այդպես: Ինչպես միշտ:

- Դե ես առաջ եմ գնում: Քեզ շուտով կփոխարինեն,- ուսին թփթփացրեց հրամանատարը և կորավ խավարի մեջ:

Հրամանատարի հարցում նրա բախտը բերել է: Զինվորները նրան հարգում էին: Նա երբեք չէր բարձրացնում ձայնը և կարող էր երկար բացատրել ու ցույց տալ, թե ինչպես պետք է գործել այս կան այն իրավիճակում: Զինվորների հերթափոխ է արել, երբ տեսել է, որ չեն կարողանում շարունակել հսկողությունը:

Ոչ ոք չգիտեր, թե երբ է նա քնում: Միշտ ոտքի վրա էր: Քայլում է, նայում, սթափեցնում:
Ահա և հիմա նա լուռ շարժվեց առաջ` դիրքերի ուղղությամբ և ոգևորում հերթապահություն իրականացնող զինվորներին:

Շվոց…Պայթյուն…

Պայթյունի ալիքը նրան խրամատի խորքը շպրտեց:

Մինչև կհասկանար, թե ինչ պետք է անել, արագ վերցրեց ինքնաձիգը, իջեցրեց ապահովիչը և ձգեց փակաղակը:

Նայեց շուրջը:

Աջից բղավելով վազում էր հրամանատարը: Բայց աղմուկի մեջ հնարավոր չէր նրան լսել: Արկերը ծածկել էին դիրքը: Դրանցից մեկն ընկել էր կացարանի վրա: Փառք Աստծո, զինվորները հասցրել էին դուրս պրծնել այնտեղից:

Հրամանատարը հանգիստ, ինչպես զորավարժությունների ժամանակ, հրամայեց.

- Բոլորը զբաղեցնեն իրենց դիրքերը: Գլուխներդ չհանեք: Հակառակորդը գրոհելու է: Հատ-հատ եք կրակում:

Հրամանատարությանը հաղորդել այն մասին, որ մենք գնդակոծության տակ ենք:

Արկերի պայթյունները շարունակում էին ողողել մեր դիրքերը: Սարսափելի է:

- Տե´ր Աստված, պահիր ու պահպանիր:

Հրամանատարը, պահը որսալով, խրամատից դուրս նայեց:

- Գրո~հ: Ձեր մերը... Կրա~կ:

Ոտնաձայները չեն լսվում: Ցանկություն չկա խրամատից դուրս գալու: Այստեղ անվտանգ է: Պայթյուններ: Դրանք ծածկվում են ալիքով, հողով: Շուրջը փոշու ամպ է:

Ծխի և փոշու միջով նա տեսավ հրամանատարի դեմքը:

- Առա՜ջ, որդիս: Նրանք գալիս են: Հետո կվախենանք:

- Ես քեզ ի՞նչ որդի: Ընդամենը ութ տարով ես մեծ ինձանից, - հազիվ էր հասցրել մտածել, երբ հրամանատարի ձեռքը հրեց նրան դեպի խրամախորշ:

Տանկերը նա անմիջապես նկատել էր: Լուսադեմի մշուշի մեջ դրանք մի տեսակ անսովոր էին:

Ամեն ինչ, ասես, ֆիլմ լիներ: բայց ֆիլմ չէր…

-Կրա՜կ: Կրա՜կ:

Պայթյունների ձայների մեջ նա լսեց ինքնաձիգերի և գնդացիրների կրակոցները:

-Ինչո՞ւ իմ ինքնաձիգը չի կրակում,- նա շարունակում էր սեղմել ձգանը, բայց չէր կրակում:

-Գրողը տանի: Փամփշտակալ դատարկ է:

Երկու րոպեում նա դատարկել էր ամբողջ փամփշտակալը: Մոռացել էր հատ-հատ կրակոցների վրա դնել:

-Կեցցե´ս, զինվոր: Ճզմի դրանց,- հրամանատարը մի զինվորի մոտից մյուսի մոտ էր վազում` ոգևորելով նրանց:

Տանկերը կրակ էին թափում միաժամանակ: Դիրքերը պայթյունների տակ էին:

Վայրկենական դադար ու կրկին կրակոցներ:

-Առա՜ջ, տղերք: Օգնությունը հիմա կհասնի: Կրա՜կ, Կրա՜կ:

Արդեն սասափելի չէ: Չէ, ստում եմ. սարսափելի է: Բայց նրանց համար ավելի սարսափելի է: Նրանք վախենում են:

Հակառակորդի հետևազորն արդեն չի երևում: Նրանք պառկած են: Տանկերի շուրջ պայթյունների սյուներ են բարձրանում: Ուռա՜: Պատերազմի աստվածները: Հրետանին սկսել է հարվածել թշնամուն:

Թշնամու հրետանին չի լռում, կրակում է մեր դիրքերի վրա: Տանկերը շարունակում են առաջ շարժվել: Գոնե մեկը ոչնչացրեք:

Նրա մտքերը կարծես կարդացին. տանկերից մեկը կորավ ծխի մեջ:

Վրիպեց,- նա հազիվ էր մտածել, երբ նկատեց, որ տանկի աշտարակը թռել է:

Ուռա՜,- լսվեց խրամատներով մեկ: Եվ, միանալով այդ ձայնին, երկրորդ տանկն էլ կանգնեց ու կորավ ծխի մեջ:

Թշնամին շարունակում էր հարվածել բոլոր զինատեսակներից: Չնայած կորուստներին` առաջ էր շարժվում:

Ինքնաձիգերն ու գնդացիրները տաքացել էին: Հազարավոր մահաբեր փամփուշտներ թռչում էին թշնամու ուղղությամբ:

Առա՜ջ, գնդացրի մոտ, գնդացրորդը զոհվել է,- հրամանատարը գոռաց նրա ականջին և զբաղեցրեց իր տեղը:

Ենթարկվելով` զինվորը նետվեց գնդացրի մոտ: Բայց, տեսնելով սպանված գնդացրորդին, կանգ առավ:

-Վա՜յ,- վախը կրկի գլուխ բարձրացրեց: - Հնարավոր է ես է՞լ մեռնեմ: Այդ դեպքում ի՞նչ կլինի հորս ու մորս հետ:

- Զինվո´ր, մի վախեցիր: Մենք պետք է կանգնեցնենք թշնամուն: Այլապես բոլորս կսպանվենք: «Դավա~յ», ցավդ տանեմ: Լոխ լյավա իննան,- հրամանատար, հասկանալով զինվորի վւճակը, հայտնվեց նրա կողքին, - Դավա՜յ, կանգնեցրու նրանց:

Թշնամին նկատելով, որ գնդացիրը լռել է, կրակի ուղղությունը փոխեց:

Ստուգելով պահեստատուփը` զինվորը շոյեց ձեռքի գնդացիրը և նայեց զոհված գնդացրորդին:

- Լոխ լյավա իննան: Ես կլուծեմ քո վրեժը, եղբա´յր:

Գնդակներն ուղղվեցին թշնամու վրա, որ կրկին գրոհել էր:

Գնդացիրը հարվածում էր ուղիղ նրանց դիմաց: Պայթյունի ալիքը ետ էր շպրտել նրան:

Գլխում ամեն ինչ հանգիստ է:

Ինչ-որ մեկը խփեց նրա ուսին: Զիվորը բացեց աչքերը: Նրա առաջ մեկը գլուխ խոնարհեց:

Տարիքով տղամարդ էր` անթրաշ դեմքով: Տարօրինակ համազգեստ ուներ հագին: Նրանց գնդում նման համազգեստ չկա:

-Մի՞թե ազերիները ճեղքել են պաշտպանությունը,- մտածեց նա և վախեցած նայեց տղամարդու դեմքին: Վերջինս ժպտաց: Այդ ժպիտի մեջ ինչ-որ ծանոթ բան կար: Չի կարող պատահել:

-Արմեն քեռի՞,- անվստահ հարցրեց նա:
-Հա, տղաս, ես եմ,- ժպտաց տղամարդը և գրկեց զինվորին:
-Բայց ինչպե՞ս: Չէ՞ որ դու 24 տարի առաջ զոհվել ես: Ես է՞լ եմ զոհվել,- սարսափահար մտածեց նա և կրկին հիշեց մորն ու հորը:
-Ոչ, տղաս, դու ողջ ես:
-Այդ ինչպե՞ս է, որ դու այստեղ ես:
-Կանգնի´ր,- Արմեն քեռին բարձրացրեց նրան,- նայի´ր ինձ:

Շուրջբոլոր պայթյունի ամպ էր բարձրացել, լսվում էր արկերի և ռումբերի սուլոցը: Չորս կողմում, խելագարվածի պես, թափվում էին փամփուշտները: Երեք տանկ վառվում էր հենց խրամատների առաջ: Զինվորներն առանց ավելորդ իրարանցման և զարմանալի հանգստությամբ պաշտպանվում էին: Այնպիսի զգացողություն է, որ նրանք նորակոչիկներ չեն, այլ մի քանի մարտ տեսած տղամարդիկ:

Նա պարզ տեսավ թշնամուն` անմիջապես կողքին: Զինվորը զգաց նրանց: Նրանք սարսափում էին:

-Նայի´ր:

Նա նայեց ծխի ամպի, փոշու միջով…

Տասնյակ տղամարդիկ` տարօրինակ համազգեստով, քաղաքացիական հագուստով, հոգնած աչքերով, կանգնեցին դիրքերում` զորակոչվածների կողքին:

Ուխ, այս ե՞րբ է հասցրել հասնել օգնությունը:

-Արմեն քեռի, նա…Նա, ախր, մեր հարևանն է: Նա զոհվել է Շուշիի ազատագրման ժամանակ:

-Այո, տղաս: Դա նա է: Բոլորն ասյտեղ են: Բոլորը եկել են: Բոլորը, որ այն ժամանակ զոհվել են, բոլորն այստեղ են, իրենց որդիների, թոռների կողքին, նրանց կողքին` հանուն որոնց զոհվել են: Քանի դեռ մեզ հիշում եք, մենք ձեզ հետ ենք: Քանի դեռ մեր տղաներն ու աղջիկները ապրում և կռվում են` հանուն Հայրենիքի, մենք ձեզ հետ ենք, չենք մեռնի: Հիշո՞ւմ ես` ինչ է ասել Մոնթեն: «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»: Այնտեղ` երկնքում, ես ուզում եմ հպարտանալ քեզանով և բոլոր մեր տղաներով, ինչպես դուք եք հպարտանում մեզանով: Այնպես որ` ի մարտ: Ոչնչից մի վախեցիր: Ես քեզ հետ եմ, տղա´ս:

Կրկին պայթյուն…

Զինվորը նետվեց դեպի գնդացիրը: Փամփուշտները կուլ էին տալիս թշնամուն: Իսկ իր կողքին, թիրախային կրակ վարելով, պառկած էր քեռին:

Թշնամին թողեց զոհերին ու վիրավորներին և սկսեց նահանջել: Իսկ խրամատներն արդեն լցվել էին զինվորներով և կամավորներով` տագնապ տալուն պես:

Լռություն է:

Բոլորը, ովքեր պատեազմ են տեսել, գիտեն, թե որքան թանկ է այդ լռությունը: Անգամ ճանճի տզզոցն այդ ժամանակ տարօրինակ է թվում: Ուրախ տագնապային է…

Լռություն է:

Նա մի կողմ դրեց գնդացիրը և հենվեց հողապատնեշին: Ձեռքերը դողում էին: Ոտքերի տակ գլորվում էին դեռևս չմարած պարկուճները:

Նա նայեց շուրջը: Ոչ ոք չկար:

Հարևան խրամախորշի մոտ նստած էր հրամանատարը: Զինվորը մոտեցավ նրան:

Հրամանատարը ծերացել էր ուղիղ 20 տարով:

- Ապրենք բոլորս: Հպարտանում եմ ձեզանով:
-Պարոն հրամանատար…ուզում եմ ասել… ես տեսել եմ…տեսել եմ:

Հրամանատարն անհասկանալի հայացքով նայեց նրան: Գրկեց:

-Գիտեմ: Մենք բոլորս տեսել ենք… Զոհված հայրս էլ էր կռվում ինձ հետ…

2025-ին Թուրքիայից քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելելՄեքսիկայում արթնացող հրաբուխը զարմացրել է գիտնականներինԱրտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայումՄի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՈրպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Լիանա ԱրաբյանըՎարչապետ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանըԳերմանական շունը հայտնվել է Գինեսի գրքումՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր Միքայելյան«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետԻնչպես է ստեղծվել խորհրդային կինոյի «ոսկե» նմուշը21-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներԽաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանՍաստիկ բքի պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում ենԵրևանի հազարավոր հասցեներում և Ջրվեժ գյուղում ջուր չի լինիԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Ստախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանՀայտարարագրման օրենքը շպրտել աղբարկղը. ավտորիտարիզմը պետք է մերժվի․ Էդմոն ՄարուքյանՄեկնարկել են «Նոր տարվա կինո» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները (ՖՈՏՈ)ԱՄՆ-ում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր պարոն Վենսի այցից հետո, եթե Հայաստանը կարողանա վճարել. Աշոտ ՄարկոսյանԻրեն զգուշացրել եմ, որ տեղեկություններ չկան սկսվող պատերազմի մասին, բայց հորդորում եմ վստահել սեփական հետախուզական փաստերին․ Արշակ ԿարապետյանՁյուն, ձնախառն անձրև և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին Ռմբակոծությունների հետևանքով կա 2 զոհ և 7 վիրավորներՊետությունը դառնում է խոցելի, երբ ղեկավարը դիվանագիտությունը փոխարինում է ներքին PR-ով. Ալիկ ՍարգսյանՈվքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները «Միշտ սիրահարված ինքս ինձ». Ռոզի Ավետիսովան՝ նոր ոճով Հայաստանի ռազմավարական մետաղները և ԶՊՄԿ-ի դերը տնտեսությունումՄրգավան գյուղի բնակիչը թմրամիջոց էր պահում և օգտագործում. Արտաշատի ոստիկանների բացահայտումըՁյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժելՓաշինյանի խաղաղությունը Թուրքիային և Ադրբեջանին ամեն ինչ զիջելու միջոցով է․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայում ձյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժել«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում բացեց երկրորդ տարածքային գրասենյակըԿեղծ դեղ է շրջանառվել․ ահազանգ Պետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ թոշակառուները լավ են ապրում․ Հրայր ԿամենդատյանԵրբ է մեկնարկում երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացը Թարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում. Վահե ՀովհաննիսյանԵրբ կնշվի Զատիկը 2026 թվականինԵրբ խոսում է Ռուսաստանի նախագահը, պետք է ուշադիր լսել, այլ ոչ՝ անտեսել. Մհեր ԱվետիսյանԻրավիճակը տարածաշրջանում. բազմաբևեռություն, բիզնես, ռիսկեր և հեռանկարներ. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա ԿոստանյանԳազ չի լինի փետրվարի 12-ին․ հասցեներ Այսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը. Շիրազ ՄանուկյանԵրևի մոռացավ ասի, որ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, ամրաշինական կառույցներ են ստեղծում․ Մամիջանյան Օլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015»-ը. կա զnh Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը
Ամենադիտված