«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին


Ընդդիմադիր ուժերի սխալն այն էր, որ չներկայացրին վարչապետի իրենց թեկնածուին. Հովհաննես Իգիթյան (տեսանյութ)

Քաղաքականություն

Եթե խորհրդարանական ընտրություններում իշխանություններին այլընտրանք լիներ, ընտրողը չէր զիջի ադմինիստրատիվ ռեսուրսին և այսօր դուրս կգար փողոց: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ ամփոփելով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները: Իգիթյանը նշեց, որ ընդդիմադիր ուժերը դուրս չեն գալիս փողոց, որոնց նրանց մի մասը խնդիր էր դրել հաղթահարել 5 կամ 7 տոկոսանոց անցողիկ շեմը, ներկայացվել խորհրդարանում և չստանալով անցողիկ ձայներ, չլուծելով իրենց առջև դրված խնդիրը, չեն ըմբոստանում, որովհետև նկատել են, որ ստացած ձայները համաչափ են իրենց աշխատանքին:

- Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին խորհրդարանական կառավարման համակարգով ընտրություններ՝ նոր Սահմանադրության, նոր Ընտրական օրենսգրքի սահմաններում: Ակնկալիքները, որ ընտրակեղծարարությունը կնվազի և կբարձրանա հանրային վստահությունը ընտրական պրոցեսի նկատմամբ, արդարացվեցի՞ն:

- Հայաստանում եթե կռիվ ու ղալմաղալ չկա, ընտրություններից հետո իրար չեն սպանում, նշանակում է, որ լավ ընտրություններ անցան: Եվրոպացի կոլեգաներս առաջինը դա են մատնանշում: Ինչ վերաբերում է ադմինիստրատիվ ռեսուրսին, կաշառքին, դա ավելի զարգացած կերպով այս անգամ կիրառվեց: Իշխանությունները մեզ փորձում էին համոզել, որ այս ընտրական համակարգն ավելի ժողովրդավարական է, այնինչ, իրականում, դա այդպես չէր, սա եղավ մեծամասնականից ավելի վատ տարբերակ: Գաղափարական պայքարի ականատես մենք չեղանք, դա հնարավոր չէր, ավելի հեշտ էր հաղթանակ տանել թեկնածուի համար, հատկապես իշխանական գործիչների պարագայում, ովքեր հաճախ իրար դեմ էին պայքարում:

Իսկ ընտրական պրոցեսի վերաբերյալ վստահության մասով, չգիտեմ՝ դա վստահություն կարելի՞ է կոչել, թե ոչ: Այն տեսանկյունից, որ մարդը համոզված էր, որ իր ձայնը տեղ կհասնի, իր փոխարեն չեն քվեարկի, գուցե ինչ-որ իմաստով վստահություն էր, չնայած ես չգիտեմ՝ դա կարելի է վստահություն անվանել, թե ոչ, որովհետև ընտրողն ասում էր՝ ինձ համար միևնույնն է դուք ով եք, որ կուսակցությունից եք, ուզում եք խցկվեք Ազգային ժողով անձնական հարցերը լուծելու համար, իմ կարիքն ունեք, ուրեմն վճարեք դրա համար: Գրեթե բոլորի հանդեպ հանրային նույն վերաբերմունքն էր: Ես սա ավելի շատ արհամարհանք եմ համարում, քան վստահություն, իսկ սա հանգեցրեց նրան, որ այսօր փողոցում ըմբոստացող զանգված չենք տեսնում:

- Այն հանգամանքը, որ հետընտրական զարգացումներ չկան, հարաբերական անդորր է, արդյոք նշանակո՞ւմ է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը ճանաչում են արդյունքները:

- Կուսակցությունները տարբեր խնդիրներ էին դրել իրենց առաջ. նրանց մի մասը խնդիր էր դրել հաղթահարել 5 կամ 7 տոկոսանոց անցողիկ շեմը, ներկայացվել խորհրդարանում, և չստանալով անցողիկ ձայներ, չլուծելով իրենց առջև դրված խնդիրը չեն ըմբոստանում, որովհետև նկատել են, որ ստացած ձայները համաչափ են իրենց աշխատանքին: Այո, եղել է ճնշում ընտրողի վրա, բայց դա միշտ էլ եղել է և եթե ընտրողը ունենար այլընտրանք իշխանությանը, չէր զիջի ադմինիստրատիվ ռեսուրսին: Մյուս մասն էլ այն ուժերն էին, որոնք ժամանակին պահանջատեր էին, արմատական, իշխանություն ու հեղափոխություն էին պահանջում, այսօր այլ լոզունգներով, այլ գաղափարներով էին հանդես գալիս ու ստացան այդ գաղափարին համապատասխան ձայն: Պարզ է, որ բոլորն էլ դժգոհ են, սկսած «Ծառուկյան» դաշինքից, որը սոցիոլոգիական բոլոր հարցումներով առաջատար էր, վերջացրած ընդդիմադիր ուժերով: Հանրության մեջ, սակայն, այդ դժգոհությունը չունի այնպիսի մակարդակ, որ հանրությունը թողնի ամեն ինչ, գնա փողոց:


Տեսեք, ընդդիմադիր ուժերի սխալը նաև այն էր, որ չներկայացրին վարչապետի իրենց թեկնածուին, որ ժողովուրդը հասկանար, որ Պողոսյան Պողոսին ընտրելով ո՞վ էր լինելու երկրի լիդերը: Այս հարցի պատասխանը շատերը չեն տվել: Ժողովուրդը չի տեսնում՝ ի՞նչ կորցրել այս կամ այն կուսակցությանը ձայն չտալով: Հայաստանում փոփոխություն է եղել, բայց հանրությունը դա չի հասկանում, չի զգում՝ ճակատագրական ընտրություն է անում, թե ոչ:

- Պարո՛ն Իգիթյան, հաջորդ խորհրդարանի իշխանության և ընդդիմության համամասնությունը ինչպե՞ս եք գնահատում: 2 ընդդիմադիր ուժ կա, 2 իշխանական:

- ՀՀԿ-ականները ասում են, որ իրենց դեմ որևէ խաղ չկա, եթե ուզենան միայնակ կձևավորեն կառավարությունը, ցանկացած հարց կլուծեն առանց որևէ աղմուկի: Միաժամանակ ասում են, թե իրենց գործընկերոջը՝ ՀՅԴ-ին միայնակ չեն թողնի, մի 2-3 պորտֆել կտան, ՀՅԴ-ն առայժմ չի արտահայտվել, բայց կարծում եմ, որ դեմ չի լինի: Կայուն մեծամասնությունը վատ է, դա նշանակում է՝ ինչ կուզենք, կանենք, թող խոսափողներով ձայն բարձրացնեն, բղավեն, մենք ինչ կուզենք կանենք: Դրականն այն է, որ 1/3-րդին հասնող ընդդիմությանը փոքրիկ հնարավորություններ այս համակարգով տրված են ազդելու: Բայց ես չեմ կարծում, որ սա մեծ խնդիր է, կփոխվի որևէ բան: Լավ է, որ «ԵԼՔ»-ն ու «Ծառուկյան» դաշինքը զգալի ձայն ունեն, բայց այս համակարգով այդքանը քիչ է:

- Նախընտրական շրջանում շատ քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջ քաշեց թեզ, ըստ որի ՀՀ-ն առաջինը պետք է ստորագրի Մադրիդյան սկզբունքները: Սա գնահատվեց որպես պարտվողական քաղաքականություն, փոխզիջումային: Հնարավո՞ր է, որ այս թեզը դեռևս քննարկվի ու շարունակություն ունենա:

- Ես չեմ կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկվեց: Քննարկում նշանակում է, որ սեղանի շուրջ հավաքվում են քաղաքական ուժեր, դեբատներ են ընթանում: Նման բան չի եղել, եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի 2 հայտարարություն, ելույթ, որին արձագանքներ են եղել ավելի շատ անձնական բնույթի, քան գաղափարական: Սա ոչ թե քննարկում էր, այլ՝ շահարկում, որ մի քաղաքական ուժ որոշեց առաջ տանել մի գաղափար, որի անունը դրեց Խաղաղություն, կարծես թե միայն իրենք էին ուզում խաղաղություն, արդյունքում շահարկեցին Լեռնային Ղարաբաղի հարցը: Կարծում եմ, որ բանակցային մթնոլորտը, տրամաբանությունը վերցնել ու խցկել նախընտրական տրամաբանության մեջ երբեք արդյունք չի բերի: Չեմ ասում, թե քանի տոկոս են ստացել ու չեմ կապում սա նրա հետ, թե այդքանն է իր հետ համաձայն: Առաջ քաշվեց մի թեզ, որը ընտրություններից առաջ այս կերպ երբևէ չէր դրվել ու կարծում եմ, որ ընտրություններից հետո չի էլ լինելու: Համաձայն չեմ, որ մյուս կուսակցությունները ԼՂ մասին չեն մտածում: Եթե Տեր-Պետրոսյանը դրանք չի հավանել, դա իր անձնական հարցն է: Մեկ այլ ուժ էլ կարող էր նստել, վերցնել 8 կուսակցությունների ծրագիր, այդ թվում՝ ՀԱԿ-ինը, ու մի քիչ քմծիծաղով ներկայացնել դրանք: Նա նախընտրական տրամաբանություն է՝ մեկը մյուսին սևացնել: Լեռնային Ղարաբաղի հարցը բոլորի ուսերին է, բայց իշխանությունն է ներկայացնում մեր շահը որպես ԼՂ անվտանգության երաշխավորի:

ՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված