Ուրուգվայցի պատմաբանները Հայոց Ցեղասպանության մասին ուսումնական ձեռնարկ են հրատարակել
ՄշակույթՄոնտեվիդեոյի համալսարանի պատմաբաններ, Հումանիտար գիտությունների և կրթության ֆակուլտետի պատմության մագիստրոսի թեկնածուներ Անդրես Սեռալտան և Մարսելո Դեսենան ներկայացրել են Հայոց ցեղասպանության մասին կրթական ոլորտում իրենց հետազոտություններն ամփոփող գիրքը:
Ինչպես հաղորդվում է համալսարանի կայքում, նրանց աշխատությունը հրատարակվել է «Ուսուցանել Հայոց ցեղասպանությունը. տեսություն, մեթոդաբանություն և դիդակտիկա» խորագրով գրքում:
Ձեռնարկը ներկայացվել է կրթության ասպարեզի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետներին, ինչպես նաև լայն հանրությանը:
Նոր ձեռնարկը լրացնում է նրանց նախորդ հետազոտական աշխատությունը` «Հայոց ցեղասպանություն. նախապատմություն, իրագործում, հետևանքներ» խորագրով, որը լույս էր տեսել երկու տարի առաջ: