Freedom House-ն անդրադարձել է ապրիլյան պատերազմում խաղաղ բնակչության և զինվորների դեմ վայրագություններին
ՀասարակությունFreedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Անցումային երկրներ 2017» զեկույցի՝ Հայաստանին նվիրված հատվածում անդրադարձել է 2016 թվականի ապրիլյան պատերազմին:
«Ադրբեջանի անակնկալ հարձակումը դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որը սկսվեց ապրիլի 2-ին, ամենալայն հարձակումն էր 1994 թվականի հրադադարից ի վեր: Չորս օր տևած բախումները հանգեցրին երկու կողմերի համար էլ աննախադեպ թվով կորուստների: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես կարճ ժամանակով հարձակման ենթարկվեց»,- ասված է զեկույցում:
Կազմակերպությունը նշում է նաև խաղաղ բնակչության և Ադրբեջանի բանակի կողմից գերի ընկած զինվորների նկատմամբ վայրագությունների դեպքերի մասին: