Իրինա Շեյքը ազատվում է Ռոնալդուին վերաբերող բոլոր հուշերից
LifeԻրինա Շեյքը ազատվում է Ռոնալդուին վերաբերող բոլոր հուշերից։ Իհարկե, սա կանխատեսելի էր, քանի որ 29-ամյա մոդելն այժմ սիրավեպ է սկսել հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի հետ:

Ռուս սուպերմոդելը Facebook-ից եւ Instagram-ից ջնջել է այն ամենը, ինչը հիշեցնում է նրա նախկին սիրո՝ Կրիշտիանու Ռոնալդոյի մասին։ Այժմ Իրինայի սոցիալական կայք-էջերում Ռոնալդուի մասին հիշեցնող ոչինչ չկա։

Նշենք, որ Իրինային եւ Բրեդլիին մի քանի օր առաջ միասին էին «բռնացրել»։
