Վովա Վարդանով. Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմը կշարունակվի
ՀասարակությունՂարաբաղյան հակամարտության գոտում պատերազմը կշարունակվի: Ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց առաջին հետախուզական-դիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:
Նրա խոսքով՝ ապրիլյան իրադարձությունների նման սրացումներ միշտ էլ հնարավոր են՝ հաշվի առնելով ադրբեջանական զինված ուժերի ռազմատեխնիկական լուրջ թարմացումը:
«Այդ ամենը կհանգեցնի նրան, որ ադրբեջանական կողմը կակտիվացնի հարձակումները: Բայց անսպասելի գործողություններ, ինչպիսիք եղան անցյալ տարվա ապրիլին, այլեւս չեն լինի: Նրանք պետք է ամենավերջին հիմարը լինեն, որպեսզի նորից նման սցենարի դիմեն»,- նշեց Վարդանովը՝ ընդգծելով, որ հայկական կողմը հիմա տեխնիկապես լավ հագեցած է: