Հերմինե Նաղդալյանի որդին նշանակվել է Չինաստանում Հայաստանի առեւտրական կցորդ
ՀասարակությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Հրանտ Աբաջյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի առեւտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով:
Վարչապետի համախպատասխան որոշման մեջ ասվում.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-11-րդ կետերը՝
Հրանտ Աբաջյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով»:
Նշենք, որ Հրանտ Աբաջյանը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին է: