Լիբանանում հայ երիտասարդները տապալել են թուրք պատմաբանի դասախոսությունը (Ֆոտո)
ՀասարակությունԼիբանանի Քասլիքի Սուրբ Հոգի համալսարանում մի խումբ հայ երիտասարդներ ապրիլի 4-ին տապալել են Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական դիրքորոշմամբ հայտնի թուրք պատմաբան Իլբեր Օրթայլըի դասախոսություն-քննարկումը:
Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի փոխանցմամբ, ՀՅԴ Զավարյան ուսանողական միության (ԶՈՄ) անդամները ապրիլի 4-ին, խաղաղ նստացույց են կազմակերպել Քասլիքի Սուրբ Հոգի համալսարանում՝ իբրեւ բողոք այդ համալսարանի եւ Բեյրութում թուրքական «Յունուս Էմրէ» հիմնարկի՝ արդի Թուրքիայի մասին կազմակերպած դասախոսության դեմ: Իբրեւ դասախոս հրավիրված է եղել թուրք պատմագետ Իլբեր Օրթայլըն, որը հայտնի է Հայոց ցեղասպանության հարցում իր ժխտողական եւ հակահայ կեցվածքով:
Շարունակությունը՝ այստեղ: