Բնական միջոց, որը սպիտակ մազերին վերադարձնում է բնական գույնը
LifeՄազերը տարիքի ընթացքում սկսում են սպիտակել, սակայն լինում են դեպքեր, երբ մազերը սպիտակում են ժամանակից շուտ, և սա իսկապես նյարդայնացնում է հատկապես՝ կանանց: Ամեն անգամ սպիտակ մազերը ծածկելու համար դիմում ենք քիմիական ներկերի օգնությանը, սակայն դրանց օգտագործումից հետո նկատում ենք, որ մազերի որակը վատացել է:
Բաղադրություն
200 մլ կտավատի յուղ
4 կիտրոն
3 պճեղ սխտոր
1 բաժակ մեղր
Պատրաստման եղանակը
Սխտորը մաքրեք և մանր կտրատեք: Թողեք սխտորը մնա 10 րոպե սենյակային ջերմաստիճանում: Սխտորն ու կիտրոնը լցրեք բլենդերի մեջ և հարեք: Հիշեք, որ կիտրոններից միայն 2-ը պետք է կեղևազատել բլենդերի մեջ ավելացնելուց առաջ: Դրանից հետո ավելացրեք կտավատի յուղն ու մեղրը, կրկին լավ խառնեք: Ստացված խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և ամուր ծածկեք կափարիչով: Խառնուրդը պահեք սառնարանի վերևի դարակում:
Ուտելուց կես ժամ առաջ 1ճ/գ կերեք այս խառնուրդից: Խորհուրդ է տրվում այս խառնուրդն օգտագործել օրական 3 անգամ՝ միայն փայտե գդալով: