Զենք գնելու համար ՌԴ-ի տրամադրած վարկը Հայաստանին անհրաժեշտ էր
ՄիջազգայինAraratnews.am-ը գրում է.
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը համոզված է, որ Հայաստանին անհրաժեշտ էր զենք գնելու համար Ռուսաստանի կողմից տրամադրվող 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկը:
Այսօր` հուլիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շատբի պետի տեղակալը մասնավորապես նշեց. «Վարկն անհրաժեշտ է, որ Զինված ուժերի մարտունակությունը բարձրանա»:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր ՀՀ-ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ: Հանդիպման ընթացքում որոշվել էր Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին: