Մեր հայրենակցի՝ Նարեկ Գևորգյանի կատարումը հիացրել է «Ուկրաինայի ձայնը» նախագծի ժյուրիին (վիդեո)
LifeՀայ կատարող Նարեկ Գևորգյանը մասնակցել է «Ուկրաինայի ձայնը» երաժշտական մրցույթին և իր տաղանդով պարզապես հիացրել է ժյուրիի անդամներին: Ժյուրին «Ով սիրուն, սիրուն» երգի յուրօրինակ մատուցումը գնահատել է որպես իսկական արվեստ: Նարեկ Գևորգյանը երգել է Կատյա Չիլլիի հետ:
Երգը ուղեկցվել է դուդուկի մեղմ հնչյուններով, երաժշտական համարը շատ տպավորիչ ու գեղեցիկ է եղել, ժյուրիի խստապահանջ անդամները չեն կարողացել զսպել հուզմունքը, նույնիսկ ասել են, որ տիեզերքի ձայնն էին լսում այդ կատարման ժամանակ . Կատյան երկիրն էր, իսկ Նարեկը՝ տիեզերքը:
Նարեկ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել իր տաղանդը բարձր գնահատելու համար, ապա դիմել է հանդիսատեսին՝ ասելով . «Մի՛ մոռացեք ձեր արմատները, որովհետև առանց անցյալի՝ չկա ներկա»: Կատյա Չիլլի մասին նա ասել է, որ իրենք խոսում էին նույն լեզվով . դա երաժշտության լեզուն է: