Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել
HeaderՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցությունների ընթացքում պայմանավորվել են նպաստել Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ Աստանայում ու Ժնեւում բանակցային գործընթացների առաջընթացին, նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
«Շոշափվել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման խնդիրը: Մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում եւս նպաստել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ապահովմանը, Աստանայում եւ Ժնեւում բանակցային գործընթացների առաջընթացին»,- նշված է հաղորդագրությունում:
Կողմերը նաեւ քննարկել են ռուս-թուրքական կապերի հրատապ հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակով Համագործակցության խորհրդի մարտի 10-ի նիստի ժամանակ ձեռք բերված համաձայնությունները, տեղեկացնում են Կրեմլից: