Որ դիրքում է ավելի լավ քնելը
LifeՀնդիկ բժիշկները բացահայտել են, որ քնի համար ամենաօգտակար դիրքը համարվում է ձախ կողմի վրա քնելը, քանի որ այն ապահովում է լավ մարսողություն և օգնում է այրոցին։
Բանն այն է, որ քնի ընթացքում աջ կողմում շրջանաձև մկաններն են, որը խոչընդոտում է, որպեսզի ստամոքսի սննդի նստվածքները ներթափանցեն դեպի կերկրափող, և դադարում է իր գործառույթներն իրականացնել, որի արդյունքում թթվայնությունը բարձրանում է։ Այդ իսկ պատճառով, աջ կողմի վրա քնելու դեպքում թթվայնության մակարդակի բարձրացման ռիսկը մեծանում է։
Ձախ կողմի վրա քնելն օգնում է ավշային համակարգի աշխատանքի բարելավմանը և օգնում օրգանիզմից տոքսինների դուրս բերմանը։ Իսկ աջ կողմում քնելու դեպքում ավշային համակարգ աշխատանքը դանդաղում է ։
Ձախ կողմի վար քնելն օգտակար է հղի կանանց, քանի որ այն օգնում է, որպեսզի դեպի պտուղ, սիրտ, երիկամներ արյունը լավ հոսի։ Նման դիրքը նաև օգնում է այն հիվանդներին, ովքեր երիկամների լայնացման խնդիր ունեն, ինչպես նաև բարելավում է սրտի աշխատանքը։
Ըստ բժիշկ Ամբան Հուդի՝ մեջքի վրա քնելը վատ է անդրադառնում առողջության վրա և կարող է շնչառական հիվանդությունների պատճառ դառնալ, ավելին՝ խռմփացնելու պատճառ կարող է դառնալ։
Ըստ բժիշկների, անկախ ամեն ինչից մարդը պետք է օրական քնի 7-9 ժամ։ Սակայն վերջիններս նաև նշում են, որ ամեն մարդու մոտ քնի տևողությունը տարբեր է, քանի որ այն կախված է տարիքից, առողջությունից և ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունից։