Կենդանաբանական այգու տարածքի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի
ՀասարակությունԵրևանի կենդանաբանական այգու տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով, այգու գործարկվող տարածքի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենդանաբանական այգուց, այն կշարունակի գործել սովորական աշխատանքային ժամանակացույցով` առավոտյան 10-ից մինչև 20:00-ն (բացառությամբ երկուշաբթի օրերի): Տոմսերի վաճառքը՝ մինչև 19:00-ն: