Հայ շախմատիստները հաղթանակներ են տարել «Կարպոս Օփեն-ի» 4-րդ տուրում
ՍպորտՄակեդոնական Սկոպյե քաղաքում ընթացող «Կարպոս Օփեն»-ի 4-րդ տուրում Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստները՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը, հաղթանակներ են տարել:
Այս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարի առաջատարներն են և ունեն 4-ական միավոր: Մանուէլ Պետրոսյանի միավորների քանակը 3,5 է: