Սանկտ Պետերբուրգի մետրոյի ահաբեկչությունից տուժածների ցանկում, ըստ նախնական տվյալների, հայ չկա, կա մեկ ադրբեջանցի
ՀասարակությունՌուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում երեկ տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից տուժածների և քաղաքի բուժհաստատություններ տեղափոխվածների անվանացանկը:
Ըստ նախնական տվյալների՝ նրանց թվում ազգությամբ հայ չկա: Փոխարենը կա տեղի ադրբեջանական համայնքի 28-ամյա ներկայացուցիչ:
Ria.ru-ն հավելում է, որ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենն ահաբեկչությունից հետո երեքշաբթի առավոտյան վերսկսել է աշխատանքն ամբողջական ծավալով:
«Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենն առավոտից սկսել է աշխատել ամբողջական ծավալով՝ բոլոր ուղղություններով ու կայարաններով»,-նշվում է տարածված հայտարարությունում:
Հիշեցնենք, որ երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասնմեկ մարդ: Հաղորդվում է 50-ից ավելի վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։