Ֆիլիպիններում ավելի քան 1300 դպրոցականներ թունավորվել են կոնֆետից
HeaderՖիլիպինների հարավում ավելի քան 1300 դպրոցականներ հոսպիտալացվել են կոնֆետից թունավորվելուց հետո՝ հաղորդում է ria.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Հարավային Սուրիգաո նահանգում: Հաղորդվում է, որ տուժածների մեծ մասը տարրական դասարանների աշակերտներ են՝ ինը քաղաքներից։ Նրանք կոնֆետներն ուտելուց հետո գանգատվել են սրտխառնոցից և գլխապտույտից:
Դեպքից հետո ձերբակալվել է կոնֆետները վաճառած 12 մարդ: Հոսպիտալացվել են նաև մի քանի տասնյակ ուսուցիչներ: