Հայաստան – ԵՄ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին
ՀասարակությունՀայաստանի եւ Եվրամիության միջեւ նախաստորագրված փաստաթուղթը հավանաբար Բրյուսելում կստորագրվի նոյեմբերին՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, այսօր հայտարարեց Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալան:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ ապրիլի 2-ին անցկացված ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄՒԳ-ի հանձնարարականների կատարումն իրենք դիտում են, որպես շրջանակային համաձայնագրի իրականացման մաս: