Ո՞րն է գրասենյակի համար իդեալական ջերմաստիճանը
LifeՄասնագետները պնդում են, որ եթե գրասենյակում ջերմաստիճանը չափազանց սառն է կամ տաք, ապա աշխատակիցների մոտ աշխատունակության անկում է նկատվում: Այդ փաստը բացահայտել են Նորվեգացի գիտնականները:

Փորձագետները պնդում են, որ որոշակի ջերմաստիճանի հանդեպ սովորության ձեռքբերումը պետք է հաշվի առնել որակյալ անձնակազմ ձևավորելու պահից սկսած: Ջերմաստիճանային ռեժիմն ազդեցություն է ունենում հատկապես՝ աշխատանքային հիշողության վրա, որը պատասխանատու է կարճ ժամկետում տեղեկատվության պահեստավորման և մշակման համար:

Գիտնականներն ուսումնասիրել են գրասենյակային տարբեր ջերմաստիճանային պայմաններ՝ 25, 15 և 20 աստիճան ըստ ցելսիուսի և պարզել, որ ջերմաստիճանի ճիշտ ընտրությունը նպաստում է կարճ ժամկետում տեղեկատվության ընկալմանը:
Անի Գևորգյան