Հուլիսի 13-ը՝ ոչ աշխատանքային
Ուշադրության կենտրոնումLurer.com-ը գրում է.
ՀՀ կառավարությունն այսօր հրավիրել է արտահերթ նիստ, որում ընդգրկված է երկու հարց:
Հարցերից մեկով նախատեսվում է 2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել հուլիսի 18-ը՝ շաբաթ օր:
Կառավարության որոշման հիմնավորման մեջ հղում է արված «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին՝ Հայաստանի Հանրապետության տոների օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ:
Հիշեցնենք, հուլիսի 12-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը: