Կրեմլը հավաստել Է Պուտինի հանդիպումը ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ
Ուշադրության կենտրոնումՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 12-ին կընդունի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին, որը ժամանել Է Ռուսաստան: Այդ մասին մայիսի 12-ին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Սոչիում մայիսի 12-ին Պուտինի եւ Քերիի հանդիպման մասին ավելի վաղ հայտարարել Էին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ Քերին Սոչիի բանակցություններում մտադիր Է քննարկել «երկկողմ եւ տարածաշրջանային բոլոր հարցերը, ներառյալ Իրանը, Սիրիան եւ Ուկրաինան»:
ՌԴ ԱԳ նախարարությունը մայիսի 11-ին հաղորդել Է, որ մայիսի 12-ին Սոչիում կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները Ջոն Քերիի հետ: Այդ հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների ընթացքում նախատեսվում Է կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերի եւ հրատապ միջազգային հիմնախնդիրների շուրջ: