Վրաերթ Երեւանի Ռուբինյանց փողոցում. տուժողը 84 տարեկան է
ՀասարակությունՄարտի 31-ին, ժամը 19.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 84-ամյա Խաչիկ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունը: