Ձվից ալերգիան կարելի է բուժել ձու ուտելով (տանը երբեք չփորձարկել)
LifeՁվից ալերգիաները շատ տարածված են, սակայն որքան էլ զարմանալի է, այն հնարավոր է բուժել հենց ձու ուտելով: Մասնագետերը հորդորում են զերծ մնալ ասվածը տնային պայմաններում փորձարկելուց: Գիտնականները փորձարկում են անցկացրել ալերգիա ունեցող մի քանի երեխաների մոտ՝ նրանց կերակրելով հավկիթի սպիտակուցով (աստիճանաբար մեծացվող չափաքանակով):
The Telegraph-ի փոխանցմամբ` հետազոտությունը հիմնված է հետևյալ գաղափարի վրա՝ ալերգիաների հետևում թաքնված իմունային ռեակցիաները կարող են վերանալ նշված սննդի աստիճանաբար մեծացող չափաքանակով սնվելով՝ մինչև իմունային համակարգը անզգայանա և սկսի չարձագանքել դրան: Գիտնականները ուսումնասիրել են ձվի նկատմամբ իմունային ռեակցիաներ դրսևորող 5-11 տարեկան 55 երեխաների:

Երեխաները բաժանվել են երկու խմբի: Մի խմբին 10 ամիսների ընթացքում տվել են ձվի փոշի, մյուս խմբին՝ հացահատիկի ալյուր: Նրանցից ոչ ոք չի իմացել, թե իրեն ինչ փոշի են տվել: Փորձի ավարտին ձվի փոշի օգտագործած երեխաները կարողացել են օրական օգտագործել մեկ հավկիթին համարժեք փոշի: Իսկ ահա մյուս խմբի երեխաների մոտ իրավիճակը նույնն է մնացել:
Անի Գևորգյան