Հարց սեքսոպաթոլոգին: Հարգելի բժիշկ , 21 տարեկան աղջիկ եմ, կույս եմ, սակայն հաճախ զբաղվում եմ…
LifeՀԱՐՑ:
Հարգելի բժիշկ, 21 տարեկան աղջիկ եմ, կույս եմ,սակայն հաճախ զբաղվում եմ ձեռնաշարժությամբ: Երբեմն պատահում է, որ ծլիկային օրգազմ ստանալուց հետո մի պահ կարծես լսողությունս կորի ու խշշոց լսվի ականջներումս, հետո զգում եմ,որ աստիճանաբար առաջվա պես հաճույք չեմ զգում:Ասացեք, խնդրեմ, ո՞րն է խնդիրը:
ՊԱՏԱՍԽԱՆ :
Ընդհանրապես,օրգանիզմի, այդ թվում և սեռական առողջության համար վնասակար է ցանկացած բան, եթե այն չափից ավելի է: Ձեռնաշարժությամբ չափազանց շատ զբաղվելը կարող է վնաս հասցնել սեռական առողջությանը՝դառնալով սեռական խանգարումների առաջացման պատճառ:
Բացի այդ, նման չարաշահումները կարող են գլխուղեղային արյան շրջանառության խանգարման պատճառ դառնալ՝առաջացնելով Ձեր վերոնշյալ գանգատները: Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունը կարող է նորմալ դիտվել և որևէ կերպ չվնասել առողջությանը, իհարկե, եթե այն օրվա հիմնական զբաղմունքը չէ:
Սակայն Ձեր դեպքում ցանկալի է նվազեցնել ձեռնաշարժության հաճախականությունը, իսկ գանգատների շարունակվելու դեպքում դիմել բժշկի:
Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու