5 ամառային մթերքներ, որ կերիտասարդեցնեն ձեր մաշկը
LifeՈւտելիքը հիանալի կոսմետիկ միջոց է, որն օգնում է երիտասարդանալ: Բավական է օրակարգը լրացնել վիտամիններով և սննդարար նյութերով հարուստ մթերքներով, և արդեն մի երկու շաբաթ անց կզգաք տարբերությունը: Այս մասին գրում է allwomen.net.ua-ը:
Ձեթ – A և E վիտամինների մեծ քանակության շնորհիվ օգտագործվում է կոսմետիկական արդյունաբերության մեջ: Այն հիանալի հակաօքսիդիչ է և պահպանում է մաշկը:
Սոխ – պարունակում է նյութեր, որոնք բարերար են ազդում մազերի վիճակի վրա և կանխում են կնճիռների առաջացումը: Ինչքան կարող ես շատ սոխ օգտագործիր:
Տավարի լյարդ – պարունակում է A վիտամին, որը մասնակցում է մաշկի և լորձաթաղանթի վերականգնման պրոցեսին, ինչպես նաև B2, B5, B6 և սելեն, որոնք հանդիսանում են մազերի և մաշկի լավագույն ընկերները: Այն հարուստ է նաև պղնձով և ցինկով: Շաբաթն օգտագործիր մի կտոր կամ ավելի շատ:
Հապալաս – ամրացնում է անոթները, կանխում է դեմքի և ոտքերի մազանոթների պայթումը: Վիտամին C-ի և A-ի պարունակությունը կպահպանեն մաշկի գեղեցկությունը, միաժամանակ նպաստելով տեսողությանը և երիկամների առողջությանը: Կեր ինչքան ուզում ես:
Գազար – պարունակում է շատ բետա-կարոտին: Մաշկը պահպանում է ծերացումից և խթանում մելանինի առաջացմանը` բնական պիգմենտի, որը պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Սելենը պաշտպանում է օրգանիզմի բջիջները վնասակար ճառագայթումից և աղտոտումից: Կեր ամբողջ տարին, գոնե օրը մեկ անգամ: