Անկողնու ճիշտ ընտրությունը
LifeԱռողջ քունը կախված է ոչ թե անկողնու սպիտակեղենի նորաձև լինելուց, այլ նրա որակից: Սպիտակեղեն պետք է ընտրել ոչ միայն նախշով և չափսերով, այլ նաև գործվածքի տեսակով: Անկողնու սպիտակեղենի շուկան գնալով լայնանում է: Այսօր սպիտակեղեն կարելի է ընտրել բոլորի համար՝ մեկ, երկու տեղանոց մահճակալների, երեխաների և այլն: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք չափսերի վրա, ուշադիր ուսումնասիրեք պիտակը:
Նախ ուշադրություն դարձրեք ձեր ունեցած ներքնակի ու բարձի չափերին, քանի որ դրանք նույնպես տարբեր են լինում: Երկրորդ հերթին նայեք գործվածքին : Նախապատվությունը տվեք բնական նյութերին: Անկողնու սպիտակեղենի համար ամենահարմար գործվածքը չիթն է: Այդ գործվածքը հատուկ խնամք չի պահանջում, իսկ նրա վրա քնելը հարմար է և հաճելի:

Բյազից հավաքածուներն ամենադիմացկունն են, բայց չթից կոպիտ են: Ամենաթեթևն ու ամենաթանկը բատիստից սպիտակեղենն է, սակայն մի քանի անգամ լվանալուց հետո արդեն կորցնում է թարմությունը, քանի որ նրա թելերը սկսվում են հավաքվել:
Անի Գևորգյան