Լոլիկը կարող է կանխել անպտղությունը
LifeՊարզվում է, որ լոլիկը պտղաբեր հատկություններ ունի: Լոլիկի կարմիր գույնն ապահովող միացությունները կարող են մեծացնել տղամարդկանց պտղաբերության ցուցանիշը: Լիկոպինին նվիրված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ միացությունները սպերմատոզոիդների քանակն ավելացնում են 70%-ով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Հայտնի է, որ ամուսնական զույգերի մոտ անպտղության դեպքերի 50%-ը տղամարդկանց խնդիրների հետևանք է:

Գիտնականները լիկոպինն ուշադրության են արժանացրել 12 ուսումնասիրության արդյունքներից հետո: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ միացությունները ոչ միայն մեծացրել են սպերմատոզոիդների քանակությունը, այլ նաև կրճատել են նրանց վնասվելու մակարդակը և նվազեցրել անորակ սերմերի քանակը:
Լոլիկի մեջ պարունակվող լիկոպինը պաշտպանում է շագանակագեղձի հիվանդություններից, ինչպես նաև՝ դանդաղեցնում կամ նույնիսկ՝ կանգնեցնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը:
Անի Գևորգյան