Դոլարն ու եվրոն էժանացել են. ռուբլին կայուն է
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 31-ին, կազմել է 483.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.42 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 515.99 դրամ (նվազել է 3.54 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 601.27 դրամ (նվազել է 0.62 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.59 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 281.33 դրամ, ոսկի՝ 19,410.44 դրամ, պլատին՝ 14,828.29 դրամ։
Մարտի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առուուվաճառք չի կատարվել: