«Բանակումի» Վարուժը՝ Գոռ Հարությունյանը ամուսնացել է. բացառիկ լուսանկարներ հարսանեկան արարողությունից
LifeՎերջերս BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցի ընթացքում երգիչ, դերասան Գոռ Հարությունյանը նշել էր, որ ընտրյալ ունի, եւ պատրաստվում են տարեվերջին օրինականացնել հարաբերությունները. «Շատ պատահական ենք ծանոթացել… Ընկերուհիս շոու բիզնեսի հետ կապ չունի, ինչի համար շատ ուրախ եմ»,-ասել էր նա:
Սիրահար զույգը, սակայն, որոշել է այդքան չսպասել: Մեր տեղեկություններով` օրեր առաջ տեղի է ունեցել Գոռի եւ Աննայի նշանադրության արարողությունը, իսկ այսօր նրանք միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցում:
Այս պահին մայրաքաղաքի ժամանցի վայրերից մեկում տեղի է ունենում նրանց հարսանյաց խնջույքը, որին ներկա են երգչուհիներ Լիլիթ Կարապետյանը, Օլգա Այվազյանը, դերասաններ Սոնա Մաթեւոսյանը, Կարո Հովհաննիսյանը, երգիչ-երգահան Ռաֆֆի Ալթունյանը եւ այլք:
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին ու երջանկություն մաղթում:
BRAVO.am
Լուսանկարները` «Ֆեյսբուք»-ից

