Ովքե՞ր են ատամների բարեկամները
LifeNewmag.am-ը գրում է.
- Մեր ատամների բարեկամները նախևառաջ ատամնաթելերն են: Հերթական անգամ գնելով ատամի որակյալ մածուկ՝ մի մոռացեք նաև ատամնաթելերի մասին: Դրանք մի պահեք դարակում, այլ օգտագործեք օրական գոնե մեկ անգամ` երեկոյան քնելուց առաջ:
- Կաթնաշոռն է` կալցիումի և ֆոսֆորի բնական գանձարանը: Այս մթերքի կանոնավոր օգտագործումն ամուր, առողջ ատամների և ոսկորների գրավականն է:
- Ծամոնն է, ինչը հաճախ փոխարինում է ատամի խոզանակին, հատկապես, եթե գտնվում եք դրսում:
- Արևն է: Հենց արևի ճառագայթների ազդեցությամբ է մեր օրգանիզմում առաջանում վիտամին D, որն ամրացնում է ոսկորներն ու ատամները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ