Սարկոզին դեմ է ամայի եկեղեցիները մուսուլմաններին հանձնելուն
Ուշադրության կենտրոնումPanorama.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին իր ստորագրություն է թողել աջ ծայրահեղական Valeurs Actuelles ամսագրի կողմից բացված ստորագրահավաքի տակ, որով իր բողոքն է հայտնել ամայի եկեղեցիները մուսուլմաններին հանձնելուն: Այս մասին հայտնում է «Լոկալ» պորտալը:
«Եկեղեցիները տասնյակ դարերի ընթացքում ֆրանսիացիների պատմական ժառանգության մի մասն են կազմել»,-հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահը:
«Ձեռք մի՛ տվեք մեր տաճարները» ստորագրահավաքին միացել են ֆրանսիացի բազմաթիվ հայտնի հասարակական գործիչներ, գրողներ և լրագրողներ: Ըստ ամսագրի անցկացրած հարցումների՝ եկեղեցիները մուսուլմաններին հանձնելուն դեմ է նաև հարցված ֆրանսիացիների 67 տոկոսը:
Ամսագրի խմբագրությունն այս նախաձեռնությունը սկսել է այն բանից հետո, երբ Փարիզի մեծ մզկիթի իմամ Դալիլ Բուբաքերն առաջարկել էր ամայի կաթոլիկ եկեղեցիները վերածել մզկիթների, քանի որ մուսուլմանները աղոթատեղի չունեն: Ըստ նրա՝ երկրում, որտեղ ապրում է 5 մլն մուսուլման, անհրաժեշտ է առնվազն 5000 մզկիթ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ