Հայ բռնցքամարտիկներից երկուսը եզրափակչում են, մեկն առնվազն ապահովել է բրոնզե մեդալ. Ոսկե ձեռնոց
ՍպորտTert.am-ը գրում է.
Սերբիայում ընթացող «Ոսկե ձեռնոց» անվանումը կրող բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարում հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց վստահ ելույթները:
24 երկրների ներկայացուցիչների պայքարում երկու հայ բռնցքամարտիկ դուրս են եկել եզրափակիչ ևս մեկ մարզիկ էլ դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ առնվազն ապահովելով բրոնզե մեդալ:
Հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 51 կգ քաշային աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Հայաստանը ներկայացնող մյուս բռնցքամարտիկը՝ 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, այսօր հաղթելով Ռիչարդ Կոչիսին դուրս եկավ կիսաեզրափակիչ և վաղը կպայքարի եզրափակչի ուղեգրի համար :
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Սերբիա էր մեկնել 6 մարզիկով, որոնցից 3 աապահովել են մեդալ և դեռ պայքարում են ամենաբարձր տեղերի համար, այս մասին հաղորդում է Հ այաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: